National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.07.2022
Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է:

Հուլիսի 18-ին պատվիրակությունն այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան եւ հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայոց պատրիարքարանի գործունեությանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության եւ Հայաստանի միջեւ կապին: Վահան Նարիբեկյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 19-ին հանդիպել է Իսրայելի Քնեսեթի աշխատակազմի գլխավոր տնօրեն Ժիլ Սեգալի հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը միտված հարցեր: Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն` տարբեր ուղղություններով զարգացնել աշխատակազմերի համագործակցությունը, նախագծել համատեղ ծրագրեր: Վահան Նարիբեկյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու ՀՀ ԱԺ աշխատակազմի պատրաստակամությունը:

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաեւ Քնեսեթի կողմից կազմակերպված երկօրյա «Խորհրդարանական ավագ պաշտոնյաների համար» խորագրով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Կանադայի Համայնքների պալատի, Ավստրիայի խորհրդարանի եւ մի շարք այլ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Քննարկվել են աշխատակազմերի գործունեության կարգավորման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, բյուջետավորումն ու հետազոտական կարողությունները, ներկայացվել են Քնեսեթի աշխատակազմի ժողովրդավարական կրթության մեխանիզմները:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ Քնեսեթի խոսնակ Միկի Լեւին` կարեւորելով աշխատակազմերի հսկայական ներուժն ու ազդեցությունը խորհրդարանների արդյունավետ եւ անխափան գործունեության վրա:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am